Ռոմը թունդ ալկոհոլային ըմպելիք է, որը պատրաստվում է շաքարեղեգի արտադրանքների խմորման և թորման միջոցով, ինչպիսիք են մոլասը և եղեգնաշաքարը:

Ոսկեգույն ռոմ

«Լյուքս» դասի բարձրորակ ալկոհոլը հիմք է հանդիսանում բազմաթիվ փորձարկումների արդյունքում ստեղծված և կաղնու կեղևի թուրմի, դարչնի, սուրճի, մուսկատային ընկույզի, մեխակի և խնձորի հյութի կուպաժի համտեսների համար: Բոլոր բաղադրիչները համահունչ և սահուն աշխատում են ռոմին բնորոշ հաճելի բույրի և համի ստողծմանը: Խառնումից հետո ըմպելիքը ֆիյտրվում է և շշալցվում է հնեցման համար:

Գույն – ոսկեգույն
Համ – տաք, կծու համը լավ հավասարակշռված է, հարուստ կաղնու նոտաներով
Բույր – այս ռոմի մեջ նկատվում է փայտային կեղևի, սուրճի և համեմունքների երանգներ
Գաստրոնոմիկ համադրություն – Այս դառը թուրմը հիանալի է ինչպես մաքուր վիճակում, այնպես էլ տարբեր կոկտեյլների հետ օգտագործման համար

Սպիտակ ռոմ

Սպիտակ ռոմը թունդ ալկոհոլային խմիչք է, որը արտադրվում է եղեգնաշաքարի խմորված վերամշակված մթերքներից թորման և հնեցման ճանապարհով։ Սպիտակ ռոմը անվանում են նաև արծաթագույն։ Իրեն հատուկ է շատ թույլ արտահայտված համ, բացի իրեն բնորոշ քաղցրությունից։ Հաճախ սպիտակ ռոմը օգտագործվում է կոկտեյլների համար որպես հիմք։

Գույն – թափանցիկ
Համ – փափուկ մետաղական համ
Բույր – Ռոմի բույրի մեջ տեղ են գտնում եղեգնաշաքարի թույլ երանգներ
Գաստրոնոմիկ համադրություն – Ռոմը հիանալի հիմք է կոկտեյլների համար, ինչպես նաև կարող է օգտագործվել մաքուր վիճակում սառույցի հետ։

Սեղմեք Ներբեռնելու կոճակին՝ մեր կատալոգի հետ ծանոթանալու համար

Ներբեռնեք մեր կատալոգը՝ մեր ապրանքների մասին ավելին իմանալու համար: