Ներբեռնեք մեր կատալոգը՝ մեր ապրանքների մասին ավելին իմանալու համար:
Շագանակագույն կոնյակ՝ ոսկեգույն երանգներով, դեղձի-սալորի բույրով և ծաղկային համով:
3 տարեկան այս կոնյակը պատրաստվել է Արարատի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի խաղողագործական շրջաններում աճեցված խաղողի Կանգուն և Ռկացիթելի սորտերի տեսակավորված բերքից՝ պատրաստված կաղնե տակառներում հնեցված սպիրտների յուրահատուկ կուպաժից: Գույնը`ոսկեսաթյա, թափանցիկ: Համը առանձնանում է հաճելի քաղցրությամբ, կաղնեփայտի և մրգային երկար պահպանվող ներդաշնակ համային փնջով: Սկզբնական քաղցր համն ավարտին վերածվում է հաճելի տտմության:
10 տարեկան կոնյակում միաձուլվել է բարձրորակ կոնյակի սպիրտների 7 տեսակ՝ սալորի և շոկոլադի հարուստ բույրով, որի համերի նուրբ համադրությունը դժվար կլինի մոռանալ։
5 տարի հնեցմամբ այս կոնյակը պատրաստվել է Արարատի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի խաղողագործական շրջաններում աճեցված խաղողի Կանգուն, Մսխալի, Կախեթի, Ռկացիթելի և Գառան դմակ սորտերի տեսակավորված բերքից՝ պատրաստված կաղնե տակառներում հնեցված սպիրտների յուրահատուկ կուպաժից: Կոնյակը շականակագույն է` ոսկեգույն երանգներով, դեղձի և սալորի բուրմունքով, ծաղկային հետհամով:
15-ամյա կոնյակի նուրբ և հիշվող (տպավորվող) համը պայմանավորված է հատուկ ընտրված և տակառներում հնեցված սպիրտի 10 տեսակների միաձուլմամբ: Կոնյակը թույլ դարչնագույն է` վառ արտահայտված ոսկեգույն փայլով: Կոնյակին բնորոշ է ընկույզի նուրբ համն ու հայկական չորամրգերով հագեցած քաղցր, երկարատև հետհամը:
7 տարի հնեցմամբ այս կոնյակը պատրաստվել է Արարատի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի խաղողագործական շրջաններում աճեցված խաղողի Կանգուն, Մսխալի, Կախեթի, Ռկացիթելի և Գառան դմակ սորտերի տեսակավորված բերքից պատրաստված կաղնե տակառներում հնեցված սպիրտների յուրահատուկ կուպաժից: Կոնյակը ոսկեգույն է` շոկոլադի նրբերանգներով, սալորաչրի թեթև բուրմունքով և երկարատև հետհամով:
20 տարեկան այս կոնյակի կուպաժում օգտագործվել է շուրջ 15 տեսակի հատուկ ընտրված սպիրտ, որոնք կոնյակին հաղորդում են ընկույզի և սալորի անկրկնելի համերի և հոտերի բույր` հասած տանձի համի հետ միասին: Գույնը` գեղեցիկ, խորունկ, մուգ սաթագույն: Ունի հաճելի փայլ և անեղծ թափանցիկություն:
25 տարեկան այս կոնյակը հիանալի նվեր կլինի ալկոհոլային խմիչքների ցանկացած գիտակի համար: Այս կոնյակը ունի հնեցման հարուստ նուրբ բույր, որն իր մեջ ներառում է կաղնու, սալորաչրի, ծիրանի չրի, վանիլի, շոկոլադի և մեղրամոմի երանգներ: Համը հարուստ է, ներդաշնակ, կաղնու, շոկոլադի, նշի, կարամելի, հասած մրգերի, սալորաչրի և մեղրամոմի հաճելի բուրմունքով: