«ՀԱՅԱՍԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ բարձրորակ ալկոհոլային խմիչքների (ավելի քան 10 ապրանքատեսակների՝ պարունակությամբ 4,1% – 50% ալկ.) և ոչ ալկոհոլային ապրանքատեսակների(ավելի քան 60 ապրանք) արտադրության մեջ: «ՀԱՅԱՍԻ ԳՐՈՒՊ»-ը տարածաշրջանում ամենախոշոր ընկերություններից մեկն է իր արտադրանքի արտահանման ծավալներով ինչպես ԱՊՀ երկրներ, այնպես էլ Եվրոպա և ԱՄՆ:
«ՀԱՅԱՍԻ ԳՐՈՒՊ» ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին՝ 12 հա տարածքով, և տեղակայված է Արագածոտնի մարզում ՝ Ոսկեվազ գյուղում:
Ընկերությունն իր արտադրանքի արտադրության մեջ օգտագործում է հայտնի ընկերությունների արտադրական հոսքագծերը Գերմանիայից, Իտալիայից և Չինաստանից: Ընկերության բոլոր ապրանքատեսակների արտադրությունը ավտոմատացված է: Բոլոր արտադրական կառույցները (10 առանձին արտադրական տարածքներ) առանձնացված են միմյանցից, տեղակայված են առանձին շենքերում և հագեցած են արտադրական հոսքագծերով, որոնց հզորությունը տատանվում է 5000-ից 15,000 շիշ/ տարրա ժամում: